Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Արծաթ ու ոսկի Եվրոպայի առաջնությունից

Արծաթ ու ոսկի Եվրոպայի առաջնությունից
04.10.2013 | 12:13

Օրերս Բուլղարիայում ավարտված բռնցքամարտի կանանց Եվրոպայի առաջնությունում հաջող ելույթ է ունեցել մեր ընտրանին: Առաջին անգամ մասնակցելով նման բարձրակարգ առաջնության` մերոնք վերադարձել են երկու մեդալով: Չեմպիոնական բարձունքին ընդհուպ մոտ է եղել 50 կգ քաշային կարգը ներկայացրած Անուշ Գրիգորյանը, ով պարտվել է միայն եզրափակչում ու այդպիսով տիրացել աշխարհամասի փոխչեմպիոնի կոչմանը: Բրոնզե մեդալի է արժանացել Անի Հովսեփյանը (54 կգ):

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ